Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հանձնվեցին DAAD-ի 2012-2013 ուստարվա կրթաթոշակները

Հանձնվեցին DAAD-ի  2012-2013 ուստարվա կրթաթոշակները

Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի` DAAD-ի կողմից 2012-2013 ուումնական տարում հայ գիտնականներին և տարբեր բուհերի ուսանողներին շնորհվել է 89 կրթաթոշակ (12-ը` բժշկական մասնագիտությամբ)` Գերմանիայում ուսանելու և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:

 

Եվրոպական այս երկրի դրամաշնորհային այլ ծրագրերի կողմից ևս տարբեր կրթաթոշակներ են շնորհվել, որի արդյունքում 2012-13 ուսումնական տարում մեր երկրից կրթաթոշակ ստացողների ընդհանուր թիվը հասել է 258-ի:

 

Մայիսի 17-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը կրթաթոշակառուներին շնորհեց Գերմանիայում ուսանելու և գիտական հետազոտություններ կատարելու DAAD-ի վկայագրերը:

 

«Ես ուրախ եմ, որ մեր ծրագրով Գերմանիայում ուսումնառություն ստացածներից շատերը մասնագիտական և աշխատանքային հաջողություններ են ունենում Հայաստանում: Հուսով եմ, որ ապագայում ավելի շատ կլինեն համալսարանների փոխհամագործակցությունները տարբեր ոլորտներում:

 

Նաև ուրախ եմ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի ջանքերով Հալլեի համալսարանի «Մաշտոցե հայագիտական կենտրոնը հետագա զարգացման և Հայաստանի հետ կապերի ամրապնդման էլ ավելի մեծ ազդակներ ստացավ»,- ասաց դեսպանը` հույս հայտնելով, որ հայ- գերմանական կրթական ծրագերն առաջիկայում ավելի մեծ ընդգրկում ու զարգացում կստանան:

 

Նա շնորհակալություն հայտնեց ինչպես նախարար Արմեն Աշոտյանին, այնպես էլ ԵՊԲՀ-ի ռեկտոր Դերենիկ Դումանյանին` արդյունավետ համագործակցության համար:

 

Շնորհավորելով վկայագրեր ստացողներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց.«Ուրախ եմ, որ այս ծրագրի շրջանակներում հայ ուսանողների հերթական մի խումբ հնարավորություն է ստանում ուսումը շարունակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Վերջին տարիներին DAAD ծրագիրը` հսկայական հետաքրքրություն հարուցելով մեր ուսանողների շրջանում, մեր երկրում աննախադեպ զարգացում է ապրում: DAAD արդյունավետ ծրագրի շնորհիվ Հայաստանի լավագույն ուսանողներից տասնյակներ ամեն տարի հնարավորություն են ստանում իրենց ուսումը շարունակել Գերմանիայում:

 

Վերջին երեք տարիների ընթացքում Գերմանիայի Դաշնությունը կրթության և գիտության ոլորտում դարձել է Հայաստանի եվրոպական կարևոր գործընկերներից մեկը: Այս ընթացքում բազմաթիվ նոր ծրագրեր են սկիզբ առել, որոնց մի մասն առնչվում է ակադեմիական փոխանակումներին: Այս առթիվ իմ շնորհակալությունն եմ հայտնում Գերմանիայի կառավարությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Հանս-Յոխեն Շմիդտին, ում անձնական նվիրումը կրթական ծրագրերի ինտենսիվ զարգացման գործում չափազանց բարձր եմ գնահատում»:

 

Վկայագրեր ստացողներին նախարարը հորդորեց առավելագույնս քաղել թե´ մասնագիտական, թե´ 

քաղաքակրթական, թե´ մշակութային առումներով` միաժամանակ բարձր պահելով մեր երկրի` Հայաստանի քաղաքացու պատիվը:

 

Արդեն երկրորդ տարին է` DAAD ծրագրին է միանում նաև Բաց հասարակության հիմնադրամը: Ինչպես տեղեկացրեց նախագահ Լարիսա Մինասյանը, այս տարի հիմնադրամի կողմից շնորհվել է 7 կրթաթոշակ, 2 դոկտորական և մեկ գիտահետազոտական աշխատանքների ուղեգրեր:

 

DAAD-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերը ներկայացրեց, որ ակադեմիական փոխանակման բնագավառում Հայաստանում իրենք խոշորագույն օժանդակողներից մեկն են: Իրականացնելով 250 ծրագիր` DAAD-ը խթանում է նաև միջհամալսարանական փոխհամագործակցությունները: Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերի շրջանակներում անկախացումից ի վեր կրթաթոշակ է ստացել ավելի քան 2000 հայ ուսանող:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ